Գազայում զոհվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները և թոռները


Գազայում զոհվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները և թոռները
Ապրիլ 10 21:21 2024

Գազայի հատվածին իսրայելական նոր հարվածի ժամանակ սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին ու երեք թոռը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

 

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծման հետևանքով»,- ասվում է զեկույցում։

 
 

Բացի այդ, հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գազա քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Շատի փախստականների ճամբարում։