Արմեն Աշոտյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը


Արմեն Աշոտյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
Ապրիլ 10 19:48 2024

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 13։00-ին։ Նիստի ընթացքում կքննվի Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ 

Նշենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դատարանում երաշխավորություն են ներկայացրել Արմեն Աշոտյանի համար։

Հիշեցնենք՝ Կրթության նախկին նախարար մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Նա արդեն տաս ամիս կալանավորված է։