Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն. Փաշինյան


Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն. Փաշինյան
Ապրիլ 10 14:14 2024

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար, որի իրագործումը, սակայն, չստացվեց, այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

 

«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում, Լեռնային Ղարաբաղի մասին չէր։ Դա հերթական դավադրությունն էր։ Նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, Հայաստանի լուծարային հանձնաժողով»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ էլ չստացվեց այդ դավադրության իրագործումը։

«Պատճառներից առաջինը հայ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության գնահատականներին»,-ասաց նա: