Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն


Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն
Օգոստոս 28 13:20 2017

Օգոստոսի 26-ին, ժամը 9-ին, Արարատի մարզի Արբաթ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասարդը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:

Խափանման միջոցը` ազատազրկում 4 տարի ժամկետով: