Ալավերդի-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածներից 23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է


Ալավերդի-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածներից 23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
Օգոստոս 28 13:19 2017

Օգոստոսի 26-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում մահացել է 23-ամյա Մ. Մանյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ օգոստոսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի 18-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի հետևանքով 1959 թ. ծնված Գագիկ Վարդումյանը և 2008 թ. ծնված Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել էին, իսկ Էդգար Վարդումյանը (1982թ.ծ.), Հերմինե Գասպարյանը (1987թ.ծ.), Էրիկ Վարդումյանը (2014թ.ծ.), Սիրանուշ Սիրադեղյանը (1963թ.ծ.), Մհեր Վարոսյանը (1987թ.ծ.), Արարատ Վարոսյանը (2014թ.ծ.), Մարիամ Մանյանը (1994թ.ծ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: