Մեծամորում օձը մտել է ննջասենյակ


Մեծամորում օձը մտել է ննջասենյակ
Օգոստոս 28 13:17 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: