Պայմանագիրս ավարտվեց. Գարեգին Խումարյանը հինգ տարով հեռանում է


Պայմանագիրս ավարտվեց. Գարեգին Խումարյանը հինգ տարով հեռանում է
Ապրիլ 8 23:46 2024

Պայմանագիրս ավարտվեց: Գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու, տեղեկացնում է Գարեգին Խումարյանը:

«Միջանկյալ, հակիրճ ամփոփում.

Ընդունել եմ փաստացի 1 ռադիոալիք: Սեղանին եմ դնում 3*-ը (չհաշված առցանցները)

Ընկերությունն ընդունել եմ առանց վիդեոարտադրության: Հանձնում եմ ի պահ լիարժեք հոսքագիծ և վիդեոպրոդուկտների մրցունակ փաթեթ:

Ի պահ եմ տալիս նաև

լրատվական խմբագրությունը՝ վերակառուցված, վերանորոգված և վերազինված՝ արտադրության կրկնապատկված ծավալներով:

Առhասարակ արտադրողականության, թերևս, ամենաբարձր ցուցանիշները հայկական մեդիայում՝ շուրջ 130 անուն հաղորդաշար՝ օրական 170 ժամ հեռարձակմամբ

Ընկերության թվային հարթակների օպերացիոն լեզուները՝ քառապակված

Թրաֆիկը ՝ հնգապատկված

Սոցցանցային ծածկույթը՝ տասնհինգապատկված

Երաժշտական կոլեկտիվների համերգային գործունեությունը՝ տասնապատկված

Արխիվի հայկական երաժշտության բաժնի թվայնացումն՝ ավարտված

Նոր երաժշտության արտադրության ծավալները՝ թերևս հարյուրապատկված

Ընկերությունն ընդունել եմ շուրջ 166 մլն դրամ պարտքով (շրջանառության՝15%-ը): Ի պահ եմ թողնում 0 պարտքով և 150 մլն դրամ ավանդադրված ռեզերվներով»,- գրել է նա: