Տավուշում երկու անչափահաս երեխաների հայրը արջի զոհ է դարձել


Տավուշում երկու անչափահաս երեխաների հայրը արջի զոհ է դարձել
Ապրիլ 8 20:46 2024

Տավուշում 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել։ Այդ մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Լուսաձորցի տղամարդն ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի  անտառ՝ սինդրիկ հավաքելու։ Նրանք անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին չի եկել պայմանավորված վայր։ Որոնումների արդյունքում համագյուղացիները հայտնաբերել են նրա խոշտանգված մարմինը։ 

Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր։