Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. խոշոր հրդեհ է բռնկվել Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում


Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. խոշոր հրդեհ է բռնկվել Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում
Ապրիլ 8 15:57 2024

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Կապանի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում Դ․ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։