Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են


Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են
Ապրիլ 8 10:31 2024

Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից մեծ գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Այդ փողոցներում վիզուալ «աղմուկն» ամբողջությամբ վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։