Ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին․ Բեգլարյան


Ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին․ Բեգլարյան
Ապրիլ 7 13:16 2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի  Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։

 

Այս մասին գրել է նախկին պետնախարար, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

 
 

«Հայաստանի հանդեպ ցանկացած աջակցություն լավ է, բայց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկվել են Արցախին առնչվող որոշ առանցքային հարցեր.

 

Հայտարարված 4 տարվա՝ 356 միլիոն ԱՄՆ դոլարի ԵՄ/ԱՄՆ օգնության միայն մի փոքր մասն է նախատեսված «փախստականների խնդիրների լուծման համար», չնայած հսկայական կարիքին:

 

Ոչ մի խոսք մեր հավաքական վերադարձի և  ՄԱԿ-ի Միջազգային դատարանով արձանագրված իրավունքների մասին։

Ոչինչ՝ Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։

Ոչինչ՝ Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության հավաքական և անհատական ​​ձախողումների, ինչպես նաև հետագա պարտականությունների մասին»,- նշել է Արտակ Բեգլարյանը։