Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մասն էր․ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)


Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մասն էր․ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)
Ապրիլ 6 23:03 2024

 

 

Այս հանդիպումը չափազանգ կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասել է նա։

 

Միրզոյանի խոսքով՝ ապրիլի 5-ի միջոցառման ընթացքում քննարկումների սեղանին ռազմական բաղադրիչ չի եղել, «բայց ՀՀ դիմակայունության ավելացումը, ի վերջո, նաև անվտանգային դիմակայություն է դառնում»։ 

Արտգործնախարարը նաև նշել է, որ ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են։