«Այս կադրերը նայելիս, շատ պարզ կդառնա, որ Ադրբեջանում խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան». Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է տարածել


«Այս կադրերը նայելիս, շատ պարզ կդառնա, որ Ադրբեջանում խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան». Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է տարածել
Ապրիլ 6 14:56 2024

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է «կոմանդո» ջոկատներով վարժանքների անցկացման մասին»։

 

 

Ըստ նրա՝ այս կադրերը նայելիս, շատ պարզ կդառնա, որ խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան։

 

«Ինչպես վերջերս Բաքվի ահաբեկչական ծրագրերը բացահայտել էր իրենց պատգամավորներից Ռասիմ Մուսաբեկովը, Ադրբեջանը նպատակ ունի ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ ծրագրել է լոկալ գործողությունների բնակավայրերում՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ՝ առանց հստակ որեւէ կետում կանգ առնելու միտումի։

 

 

Ադրբեջանը չափազանց պարզ է խոսում իր նպատակների մասին, որոնք կանխել հնարավոր է ոչ թե միակողմանի զիջումների, այլ կազմակերպված ռազմական, քաղաքական ու տեղեկատվական աշխատանքի միջոցով»,- գրում է նա։

Տեսանյութը՝ այստեղ.