Արտակարգ դեպք՝ Երևանում


Արտակարգ դեպք՝ Երևանում
Ապրիլ 5 23:37 2024

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 6 Բ հասցեում ավտոմեքենա է այրվում։

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ րշեջները մարել են խոտանված «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, իսկ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հնարավոր է ավտոմեքենայի մեջ մարդ լինի։ Բարեբախտաբար այդ տեղեկությունը հերքվեց։

 

 

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։