Մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողի ոտքերն ամպուտացվել են


Մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողի ոտքերն ամպուտացվել են
Ապրիլ 5 11:23 2024

Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Իջևանի ԲԿ-ից։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։