Ռուսաստանը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով․ Ստոլտենբերգ


Ռուսաստանը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով․ Ստոլտենբերգ
Ապրիլ 4 20:53 2024

Ռուսական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով՝ հարձակման համար բավարար ուժեր մոբիլիզացնելուց հետո։

 

Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

«Ռուսաստանը շփման գծում առաջ է շարժվում»,- ընդգծել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարը։

 

Ստոլտենբերգը մարտի դաշտում ընդհանուր իրավիճակը գնահատել է որպես «լուրջ և բարդ»։ Նա նաև պահանջել է շտապ ավելացնել Կիևին տրամադրվող օգնության ծավալը։

«Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը այնտեղ ուժեղ զինված ուժեր ունենալն է»,- եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։