Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական պահանջ չի ներկայացվել. Վահան Կոստանյան


Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական պահանջ չի ներկայացվել. Վահան Կոստանյան
Ապրիլ 4 13:33 2024

ՀՀ սահմանները շատ պարզ են, պարզ է, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացվել են 2022 թվականի սեպտեմբերին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանից պահանջում են վերանայել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ փոխնախարարը պատասխանեց.

«Մեզ նման պաշտոնական պահանջ չի ներկայացվել»։