Փաշինյանի վարկանիշը՝ 8%


Փաշինյանի վարկանիշը՝ 8%
Ապրիլ 3 22:40 2024

Ըստ Հայաստանում «GALLUP International»-ի ներկայացուցիչ «MPG»-ի կողմից կատարած սոցհարցման՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Այսպես՝ հարցվածների միայն 8 տոկոսն է ասել, որ լիովին դրական է վերաբերվում Փաշինյանի գործունեությանը: GALLUP International»-ի նախորդ ամսվա անցկացրած հարցման արդյունքներով ՝ հարցվածների 15,1%-ն էր լիովին դրական վերաբերվում վարչապետի գործունեությանը:

17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, նախորդ ամսվա արդյունքներով այդ թիվը կազմում էր 13,1%

 
 
 

19.9՝ ավելի շուտ բացասական, նախորդ ամսվա հարցման արդյունքներով Փաշինյանի գործունեությունը ավելի շուտ բացասական էր համարում 28,3%-ը

47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, նախորդ ամսվա տվյալները՝ 38,1%

 
 

7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, փետրվարին այս հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 4,6%-ը:

Ստացվում է, որ ըստ «GALLUP International»-ի վերջին հարցման ՝ հանրության շուրջ 75 տոկոսը այսօր չի վստահում Նիկոլ Փաշինյանին: Փաստացի հեղափոխությունից հետո ունենալով հսկայական աջակցության մակարդակ, որը 2018-2019 թվականներին հասնում էր ընդհուպ մինչև 80 տոկոսի, Փաշինյանը պարզապես փոշիացրեց այդ վարկանիշը:

 

Ակնհայտ է, որ վարկանիշի նման գահավիժման համար առկա են օբյեկտիվ պատճառներ՝ պարտված պատերազմ, Արցախի հանձնում և հայաթափում,  տասնյակ հազարավոր փախստականներ, տնտեսական ռեֆորմների ձախողում, հակակոռուպցիոն քաղաքականության տապալում, այլակարծության դեմ պայքար, պատերազմ Հայ առաքելական եկեղեցու դեմ, ապաշնորհ արտաքին քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ անվտանգային միջավայրը դարձել է էլ ավելի խոցելի, պայքար ազգային սիմվոլների և արժեքների դեմ: Շարքը կարելի է անվերջ շարունակել:

Կասկածից վեր է, որ հանրության մեծամասնությունն ապրում է երրորդ ուժի ձևավորման սպասումով և հենց այդ ուժի կամ ուժերի հետ  է կապում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակից դուրս գալու հույսերը: Ակնհայտ է, որ եթե որևէ քաղաքական ուժի ի վերջո հաջողվի զբաղեցնել այդ երրորդ ուժի նիշան, ապա այդ ուժը կամ ուժերը կստանան հանրության մեծամասնության վստահության քվեն և իշխանություն ձևավորելու մեծ շանսեր կունենան: