Covid-ի դեմ պայքարը ձախողած և ոլորտը տապալած Թորոսյանն արցախցիներին է համարում ազգային անվտանգության սպառնալիք


Covid-ի դեմ պայքարը ձախողած և ոլորտը տապալած Թորոսյանն արցախցիներին է համարում ազգային անվտանգության սպառնալիք
Ապրիլ 2 21:50 2024

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն օրերս հարցազրույց է տվել, որտեղ հերթական անգամ պահանջել է ազգայնացնել Արցախի Հանրապետությանը պատկանող և Հայաստանի տարածքում գտնվող ողջ ունեցվածքը՝ շենքերից մինչև մեքենաներ՝ դա հիմնավորելով նրանով, որ Արցախի կառավարման ինստիտուտների գոյությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար: Կշտամբելով արցախցիներին իշխանությունների ցուցաբերած օգնության համար՝ նա, իհարկե, չի խոսի այն հարյուրավոր միլիոնների մասին, որոնք ամբողջ աշխարհից հոսել են կառավարության գրպանը և, չգիտես ինչու, այդ միլիոնավոր դոլարներից արցախցիներին այսօր բաժին են հանում ամսական 40 հազար դրամ, այն էլ՝ երեսով տալով:

 
 

Ով-ով, սակայն Արսեն Թորոսյանն իրավունք չունի որևէ մեկին որևէ հարցում կշտամբելու, էլ չենք ասում՝ Արցախի պետական գույքն ազգայնացնելու կոչեր անելու: Արսեն Թորոսյանը դեռ պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպես եղավ, որ իր՝ առողջապահության նախարար աշխատած տարիներին տապալվեց համավարակի դեմ պայքարը և արդյունքում ունեցանք հազարավոր մահեր: Նա դեռ պետք է պատասխանի, թե ինչպես եղավ, որ համավարակի դեմ պայքարի ընթացքում իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն երևույթներ արձանագրվեցին: Համավարակի ընթացքում յուրացումներ կատարելու վարույթը դեռ ընթացքի մեջ է և հուսանք՝ եթե ոչ Թորոսյանը, ապա իրավապահներն, ամեն դեպքում, այս հարցի պատասխանը կտան: Եվ վերջինը՝ Թորոսյանը դեռ պետք է պատասխանի, թե այդ ինչպես եղավ, որ հեղափոխությունից հետո ֆանտաստիկ կերպով հարստացել է: Այն աստիճան, որ մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, հետո դա էլ չի բավարարել, չորրորդ հողատարածքն է ձեռք բերել կրկին Կոտայքի մարզում։ 

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում