Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման կապակցությամբ իր մտահոգությունը ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ անելով հետևյալ գրառումը․
«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ և ապաքինում մաղթում վիրավորներին»։