Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան


Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 2 00:06 2024

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող՝ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը նշել է, որ չի պատրաստվում հանձնվել արտաքին մարտահրավերների առաջ և շարունակելու է իր քաղաքական ուղին:

 
 

«Բոլորս մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել եմ, ձեր միջավայրում ձևավորվել, բայց հասկանալի է, չէ, որ էս ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում` էդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում. ասում եմ`  պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ` ոչ, այ դա կլինի դավաճանություն»,- ասել է նա: