Կրակոցներ՝ Երևանում


Կրակոցներ՝ Երևանում
Ապրիլ 1 23:23 2024

Այսօր՝ ապրիլի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է եղել։

Ըստ ականատեսների` երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել են փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։
Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։