Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի փոխնախագահ Մեհմեթ Փալազը մահացել է, ևս 8 հոգի էլ վիրավորվել են՝ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի առիթով կազմակերպված տոնակատարության ժամանակ։
Օթյակը, որում եղել են թուրք պաշտոնյաները, փլուզվել է և ընկել հաղթանակ տոնող ամբոխի վրա։ Փալազը արդյունքում մահացել է, 8 հոգու էլ հիվանդանոց են տեղափոխել։
Այդ մասին IHA գործակալությունն է հայտնում։