«Կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ»․ Փաշինյան


«Կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ»․ Փաշինյան
Ապրիլ 1 22:47 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպմանը ասել է․ «Որոշել եմ չհանձնվել»։

«Բոլորս մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել եմ, ձեր միջավայրում ձևավորվել, բայց հասկանալի է, չէ՞, որ էս ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է։ Ընդ որում` էդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում, ասում եմ`  պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլինի դավաճանություն»,- ասել է Փաշինյանը։