Հարյուրավոր մարդիկ մասնակցում են Ոսկեպարի Սուրբ Աստվածածնի ժամերգությանը (տեսանյութ)


Հարյուրավոր մարդիկ մասնակցում են Ոսկեպարի Սուրբ Աստվածածնի ժամերգությանը (տեսանյութ)
Մարտ 31 20:51 2024

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Սուրբ Հարության տոնի առիթով ընթանում է ժամերգություն: Հարյուրավոր մարդիկ Երևանից և հարակից բնակավայրերից ժամանել են Ոսկեպար՝ մասնակցելու ժամերգությանը:

Հարյուրավոր մարդիկ մասնակցում են Ոսկեպարի Սուրբ Աստվածածնի ժամերգությանը

 

Խոսքը գնում է այն հատվածի մասին, որով անմիջապես կանցնի հայ-ադրբեջանական շփման գիծը, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի, այսպես կոչված՝ «ադրբեջանական» 4 գյուղերը:

Հավելենք, որ բազմամարդության պատճառով Ոսկեպարի եկեղեցու ժամերգությունն անցնում է դրսում:

Բազմամարդության պատճառով Ոսկեպարի եկեղեցու ժամերգությունն անցնում է դրսում