Ինչո՞ւ են ցանկապատել Օպերայի շենքի բակը


Ինչո՞ւ են ցանկապատել Օպերայի շենքի բակը
Մարտ 26 22:17 2024

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բակի զգալի հատված ցանկապատված է։

«Էս ի՞նչ է, ինչի՞ համար է։ Կարո՞ղ է վաղը գանք, պարզվի՝ ռեստորան են սարքել»,-տեսանյութում հարցեր է հնչեցնում Վրթանեսյանը։

Panorama.am-ը հնչած այս հարցերը փոխանցեց Երևանի քաղաքապետարանին։ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ շենքի տանիքի նորոգման աշխատանքներ են մեկնարկում։

«Անվտանգության նկատառումներից ելնելով տարածքը սահմանազատվել է, որ անցորդների առողջությանն ու կյանքին վտանգ չսպառնա վերևից որևէ բան ընկնելու դեպքում »,-ասացին քաղաքապետարանից։