Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան


Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան
Մարտ 27 21:37 2024

Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են:

 

 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ կարծում է՝ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է։

 

 

«Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի պարագայում այդ հենքը չեզոքացված է:

 

Նախ՝ ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից ու անհասկանալի կլինի այդ ուղղությամբ ուժային մեթոդներ կիրառելը։ Երկրորդ՝ Պրահայում ստորագրված փաստաթղթում ամրագրված է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև սահմանազատման գործընթացի ընթացակարգը և Ադրբեջանի կողմից խախտումը, անկախ 4 գյուղերի վերաբերյալ իր մոտեցումներից, դիտարկվելու է որպես ստորագրված համաձայնագրի խախտում և ընկնելու է պատժամիջոցների տակ:

 

Հենց դա, իմ կարծիքով, ակնարկեց Տոյվո Կլարը։ Եվ, դատելով արձագանքներից, Բաքվում լավ հասկացել են նրան»,- գրել է նա։