ՊՆ՝ սահամանային կուտակումների մասին


ՊՆ՝ սահամանային կուտակումների մասին
Մարտ 25 12:48 2024

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվականից։