Կացնով տղամարդը փրկել է Crocus-ի տասնյակ այցելուների․ «Իզվեստիա»


Կացնով տղամարդը փրկել է Crocus-ի տասնյակ այցելուների․ «Իզվեստիա»
Մարտ 24 21:35 2024

Crocus City Hall համերգասրահի այցելուներից մեկը փրկել է տասնյակ մարդկանց՝ կացնով կոտրելով մի քանի դռներ։ Այս մասին «Իզվեստիային» պատմել է Տատյանան, որը փրկվածների թվում է։

 

 

Նրա խոսքով՝ ինքը շուտ է ժամանել Crocus-ի համերգին։ Երբ բարձրանալիս է եղել շարժասանդուղքով, լսել է ճիչեր և տարօրինակ ծափեր։ Արդեն այրվող դահլիճից դուրս եկած կինը հայտնվել է միջանցքում։ Այնտեղ նա նկատել է վթարային ելքի դուռը, որտեղ թաքնված են եղել մի քանի մարդիկ։

 

 

Տատյանան վազել է դեպի այդ դուռը։ Տղամարդկանցից մեկը կացնով կոտրել է այն։ Դրանից հետո պահակը սկսել է մարդկանց տարհանել հրաձգության վայրից։

 

 

Նրանց անմիջապես հայտնել են, որ շուտով իրենց օգնության կհասնեն ԱԻՆ փրկարարները։