Շտապ. Նոր Նորքի ոստիկանության շենքի մոտ պայթյունի ձայն է լսվել. մանրամասներ


Շտապ. Նոր Նորքի ոստիկանության շենքի մոտ պայթյունի ձայն է լսվել. մանրամասներ
Մարտ 24 17:48 2024

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի ոստիկանությունում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Նոր Նորքի ոստիկանության բաժնի շենքից եւ տեղեկացրել, որ զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք:

 

Նրա հրապարակած տեսանյութում պայթյունի ձայն է լսվում:

 

 Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնում՝ հասկանալու, թե ինչ է այնտեղ  կատարվում, մանրամասներ ոստիկանությունից չնշեցին, միայն նշեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել:

 

Մեր տեղեկություններով Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, ովքեր ունեցել են նռնակներ, կարծես թե փորձ է արվել նռնակները պայթեցնել: 

 

Այս պահին այլ մանրամասներ պարզել չի հաջողվում: