Մասնավոր կլինիկայում, որտեղ վիրահատվել է Քեյք Միդլթոնը, աշխատողը փորձել է տեղեկություն կորզել նրա բժշկական փաստաթղթղերի վերաբերյալ


Մասնավոր կլինիկայում, որտեղ վիրահատվել է Քեյք Միդլթոնը, աշխատողը փորձել է տեղեկություն կորզել նրա բժշկական փաստաթղթղերի վերաբերյալ
Մարտ 23 23:50 2024

Մասնավոր կլինիկան, որտեղ հունվարին վիրահատվել էր Ուելսի արքայադուստր Քեյք Միդլթոնը, սկանդալի կենտրոնում է հայտնվել. կլինիկայի աշխատողներից առվազն մեկ հոգի փորձել է տեղեկություն կորզել նրա բժշկական փաստաթղթղերի վերաբերյալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, The London Clinic-ն անհապաղ հետաքննություն է սկսել՝ պարզելու եղելությունը: Միևնույն ժամանակ կլինիկայից հրաժարվել են  մեկնաբանել՝ արդյոք պատասխանատու աշխատակիցը հեռացվել է, թե շարունակում է աշխատել այնտեղ:

 

Միևնույն ժամանակ, կլինիկայի աղբյուրները պատմել են, որ անձնակազմը «ցնցված և հուզված է»՝ իմանալով, որ «վստահելի գործընկերը» կարող էր «վստահության և էթիկայի նման խախտում» կատարել:

 

Նշվում է, որ արքայադուստրը տեղյակ է այս մասին, մինչդեռ Քենսինգթոնյան պալատի խոսնակն ասել է, որ «սա կլինիկայի խնդիրն է»:

Հայտնի է, որ հիվանդանոցի ղեկավարները կապ են հաստատել Քենսինգթոնյան պալատի հետ  և հավաստիացրել են, որ լիարժեք հետաքննություն կանցկացվի:

Հիշեցնենք, որ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին հունվարին տեղի ունեցած վիրահատությունից հետո առաջին անգամ նկատել են հանրային վայրում: Թագավորական ընտանիքի անդամն անցած հանգստյան օրերին այցելել է Windsor Farm Shop, որտեղ ամուսնու՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի հետ գնումներ է արել:

Նշվում է, որ Միդլթոնը, չնայած առողջական վիճակի հետ կապված բոլոր շահարկումներին, առողջ, երջանիկ և հանգստացած տեսք է ունեցել: Պարբերականը նկատում է, որ Ուիլյամն ու Քեյթը վերջին շաբաթների ընթացքում խորապես ընկճված էին սոցիալական մեդիայում Քեյթի առողջության և գտնվելու վայրի մասին բամբասանքների ու շահարկումների պատճառով:

A huge security breach has taken place at the hospital where Kate Middleton (pictured in December 2022) was treated after staff were reportedly accused of attempting to access her private medical recordsKate (pictured in 2022) is said to be aware of the allegations, while a spokesperson for Kensington Palace said of the potential criminal offence: 'This is a matter for the London Clinic'