«Team Telecom Armenia»-ի աշխատակիցը էլեկտրասյան վրա ինտերնետի մալուխ ամրացնելիս հոսանքահարվել է


«Team Telecom Armenia»-ի աշխատակիցը էլեկտրասյան վրա ինտերնետի մալուխ ամրացնելիս հոսանքահարվել է
Մարտ 23 17:17 2024

Մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ոտքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ վիրավորը «Աշտարակ» բժշկական  կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Արտակ Հ․-ն է, ով նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի փողոցի 86 հասցեի դիմաց էլեկտրասյան վրա ինտերնետային մալուխը ամրացնելու ժամանակ անզգուշաբայր կպել է էլեկտրական հոսանքալարին, ինչի հետևանքով հոսանքահարվել է և վայր ընկել։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Արտակ Հ․-ն աշխատում է «Team Telecom Armenia» բաց բաժնետիրական ըներությունում։