Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից․ մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից


Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից․ մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից
Մարտ 22 10:30 2024

Մոտ հարյուր մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից։

 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ այրվել է։ 

 

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի շենքի 2-րդ հարկում առաջացած հրդեհի պատճառով, ըստ որոշ աղբյուրների, մի քանի տասնյալկ մարդ չի կարողանում դուրս գալ։

Կրակը մարելու համար ուղղաթիռներ են ուղարկվել։

Ավելի վաղ նշել էինք, որ Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։

Ըստ նախնական տեղեկությունների, կա առնվազն 12 զհ և 35 վիրավոր։