ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում տարերային աղետի ռեժիմ սահմանաելու հրաման է տվել. տարածաշրջանում «Հարվի» փոթորիկն է մոլեգնում. այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի Twitter-ի էջում:
Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նախագահին խնդրել էր նահանգում տարերային աղետի ռեժիմ հայտարարել։
«Տեխասի նահանգապետի խնդրանքով ես տարերային աղետի մասին հրաման եմ ստորագրել, որն ամբողջական պետական օգնություն կապահովի»,- գրել է Թրամփը։










