Չինական քաղաքներից մեկում կառուցվել է աշխարհում ամենամեծ կանգնած լապտերը՝ հսկայական ծաղկի՝ քաջվարդի (պիոն) տեսքով, գրում է upi.com-ը:
Այն պաշտոնապես գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:
Լապտերը ստեղծվել է 2024 թվականի Գարնանային փառատոնի համար: Այն ունի 44մ երկարություն, 24մ բարձրություն և 19մ լայնություն:
Լապտերը ձեռքի աշխատանք է, այն կառուցվել է 200 արհեստավորից բաղկացած թիմի կողմից: