Երեխան գտնվել է


Երեխան գտնվել է
Մարտ 21 22:47 2024

Օգտատեր Լուսինե Դավթյանն այսօր հայտնել էր, որ երեխա է կորել։ Ավելի ուշ նա Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տղան արդեն գտնվել է։

Ոստիկանությունից «Հրապարակին» փոխանցել են. «Ժամը 20.10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեխային հայտնաբերել են Բաշինջաղյան փողոցում և կազմված փաստաթղթերով ներկայացրել քննչական բաժին»։