Լարսի ճանապարհը կրկին երկկողմանի փակվել է բեռնատարների համար


Լարսի ճանապարհը կրկին երկկողմանի փակվել է բեռնատարների համար
Մարտ 21 22:39 2024

«Վերին Լարս» անցակետով ճանապարհը կրկին երկկողմանի փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,- հայտնել է նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: