Վաղվանից հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար, քան գիշերվանը


Վաղվանից հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար, քան գիշերվանը
Մարտ 21 11:07 2024

Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղվանից սկսած` հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար, քան գիշերվա տևողությունը»,- գրել է նա։