Փաշինյանը մեկնել է Բրյուսել, երկկողմ հանդիպումներ են սպասվում․ մանրամասներ


Փաշինյանը մեկնել է Բրյուսել, երկկողմ հանդիպումներ են սպասվում․ մանրամասներ
Մարտ 20 20:16 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ 
 
Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: