Դավայ, հուպ տուր, խազ պակաս էլ լինի՝ ծրագիրն անելու ենք. Կարեն Կարապետյանը՝ Գեղարքունիքում


Դավայ, հուպ տուր, խազ պակաս էլ լինի՝ ծրագիրն անելու ենք. Կարեն Կարապետյանը՝ Գեղարքունիքում
Օգոստոս 26 08:47 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել են Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին: