Հորդառատ անձրևն «անանցանելի» էր դարձրել Ավանի փողոցները (տեսանյութ)


Հորդառատ անձրևն «անանցանելի» էր դարձրել Ավանի փողոցները (տեսանյութ)
Մարտ 19 17:41 2024

 

Այսօր հորդառատ անձրևի պատճառով Ավան վարչական շրջանի փողոցներն «անանցանելի» էին դարձել:

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը հրապարակում էր կատարել և տեսագրություն  հրապարակել, որտեղ երևում է, որ Ավանի կամրջի հատվածում անձրևաջրից «լիճ» է գոյացել, ինչը գրեթե անհնար է դարձրել մեքենաների երթևեկությունը: Նա իր հրապարակման մեջ նշել է, որ խնդիրը քաղաքային իշխանությունների բացակայության պատճառով է առաջացել: