Տավուշի մարզի նախկին մարզպետը պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ


Տավուշի մարզի նախկին մարզպետը պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ
Մարտ 18 10:48 2024

Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի  ավելի քան 608 մլն դրամ, այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան  608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում։

Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը: