Արթուր Թովմասյանը, ով հայկական բռնցքամարտում իր առանձնահատուկ տեղն ունի իր մի շարք հարցազրույցներում կարեվորել է այն երևույթը, որ միշտ է հավատալ սեփական հնարավորություններին։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ բռնցքամարտը ամենևին հեշտ մարզաձև չէ, եվ այդ պայքարում հաղթում է նա , ով կարողանում է սառը գնահատել իրադրությունը, և ակնթարթորեն ճիշտ կողմնորոշվել ։ Թովմասյանն իր հարցազրույցներում միշտ ասել է, մարտի պահին միանգամայն տարբեր իրավիճակներում են մարզիչն ու մարզիկը, բայց նրանք հոգեպես միաժամանակ միասին են։ Արտյոմ Թովմասյանն ասել է , որ իմ մարզիկները միշտ արդարացնում են սպասելիքներ,մրցաշարերը միշտ բուռն են անցնում պայքարը ՝թեժ։
Հաղթանակի բերկրանքը չի ուշանում, սա էլ մարզիկի ու մարզչի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը տեսանելի է միայն քչերին, իսկ հաղթանակը՝ բոլորինն է։Բռնցքամարտում, ինչպես ցանկացած այլ սպորտաձևերում ցանկացած մարզիկի նվաճում, հաղթանակ, նախ և առաջ մարզիչինն է, հետո նոր մարզիկինը։ Բայց թերևս ոչ մի խաղից առաջ և հետո հռչակավոր մարզիկ Արտյոմ Թովմասյանը երբեք իր անունը այլ շեշտադրումով չի շահարկել, ցանկացած հաղթանակի անունը դնելով Հայաստան։ Սա շատ կարեւոր նկատառում է, ամենակարեւորներից։ Մարզիչի համար ամենաարժեքավորը , որ չպիտի կոտրվի դա անկոտրում կամքի ուժն է ու հավատը։ Իր հարցազրույցներում նա միշտ ասել է, որ սեփական ուժերին հավատալը ռինգում հրաշքներ է գործում, իսկ հետո գործում են մենք։ Ցանկացած սպորտաձևի , ցանկացած որակապես բարձր խաղի հետեւում կանգնած է հմուտ մարզիչ։ Մարզիչ, ում բազմաչարչար աշխատանքի արդյունքը տալիս է մարզիկը։
Արտյոմ Թովմասյանը մեծ ներդրում ու ավանդ ունի ցանկացած մարզիկի հաղթանակի գործում, և ցանկացած հաղթանակ ,որ վեր է հանել այդ հաղթանակի դրոշը տարբեր միջազգային հարթակներում ողողված է մարզչի քրտնաջան աշխատասիրությամբ և ոգեկոչմամբ։ Արտյոմ Թովմասյանի մարդ տեսակ ասվածի մեջ կարեւորագույն դրական հատկանիշը նրա լավատեսությունն է, մեծ սերը է իր սիրելի սպորտաձեւի նկատմամբ։Ամբողջ աշխարհում և Հայաստանում գործում են պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի դպրոցներ, որտեղ բռնցքամարտիկները տարբեր քաշային կարգերում բազմիցս հայտնվում են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների լավագույն եռյակներում։ Եվ այդ ամենը շնորհիվ մեր հմուտ ու տաղանդավոր մարզիչներ՝ ի դեմս Արտյոմ Թովմասյանի։ Հայ բռնցքամարտիկները շնորհիվ մեր հռչակավոր մարզչի բազմաթիվ առաջնությունների են մասնակցել զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի և Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է։
Շատ կարեւոր է, երբ մարզիկը վստահում է իր մարզչին ,եվ հակառակը։ Յուրաքանչյուր աշխատանք նախ եվ առաջ պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա։ Արտյոմ Թովմասյանը հենց այդ սկզբունքներով էլ առաջնորդվում, ու առաջնորդում է իր մարզիկներին։ Մարզական կարիերայում ցանկացած դժվար իրադրության բախվելիս երբեք չի հուսահատվել, հակառակը՝ իրադրությունը միշտ վերլուծել ու իր հաղթանակներով մոռացության է տվել։
Կարինե Գրիգորյան










