Ինչպե՞ս կարող եք սահմանամերձ բնակավայրում կառուցել ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ


Ինչպե՞ս կարող եք սահմանամերձ բնակավայրում կառուցել ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ
Մարտ 17 18:37 2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ:

 
 

«Կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ, եթե՝

ունեք գրանցված ամուսնություն և ՀՀ քաղաքացիություն,

պատրաստվում եք տունը կառուցել սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում,

կառուցվող տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը (եթե նախահաշիվը գերազանցի 16 մլն դրամը, հիփոթեքային վարկի մնացած հատվածը կմարի քաղաքացին)»,- նշված է հաղորդագրությունում: