Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացած կնոջը


Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացած կնոջը
Մարտ 15 14:06 2024

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանել է «Էրեբունի» բիզնես կենտրոն, որտեղ հավաքվել են նաև բազմաթիվ նախարարներ և այլ պաշտոնյաներ։

 

Տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՊԾ աշխատակիցները։

 

Oragir.News-ը ֆիքսել է, որ Փաշինյանի ժամանման պահին հարակից շենքից մի կին գոռացել է դավաճան։

 

Այս պահին ոստիկանության մի քանի աշխատակիցներ մտել են Վազգեն Սարգսյան 26/6 շենք, որտեղից քաղաքացին գոռացել է դավաճան։ Ըստ երևույթին, փորձում են հայտնաբերել նրան։

 

Մանրամասները՝ տեսանյութում