Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը


Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը
Մարտ 14 14:46 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառաջադրվի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

 

Որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ, հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։

 

«Մարտի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

 

Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Ծովինար Վարդանյանի թեկնածությունը»: