Ավստրալացի միլիարդատերը մտադիր է կառուցել «Տիտանիկի» կրկնօրինակը


Ավստրալացի միլիարդատերը մտադիր է կառուցել «Տիտանիկի» կրկնօրինակը
Մարտ 14 22:08 2024

Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը կրկին վերադարձել է «Տիտանիկի» կրկնօրինակը կառուցելու ծրագրերին, գրում է CNN-ը։

Միլիարդատերն առաջին անգամ դրա մասին հայտարարել էր դեռ 2012 թվականին, սակայն երեք տարվա աշխատանքից հետո նախագիծը չեղարկվել էր ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։

 
 

Փալմերի գնահատականներով՝ այն կառուցելը կարժենա 1 միլիարդ դոլար։ Դրա վրա միաժամանակ կկարողանա գտնվել մինչև 2,5 հազար մարդ։

 

Շինարարությունը պետք է սկսվի 2025 թվականին, սակայն դրա համար համապատասխան նավաշինարան դեռ չի գտնվել։

Սպասվում է, որ նավը 2027 թվականին կիրականացնի իր առաջին ճանապարհորդությունը Սաութհեմփթոնից Նյու Յորք՝ կրկնելով օրիգինալ «Տիտանիկի» երթուղին: