Դատախազությունը պետությանն է վերադարձրել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը


Դատախազությունը պետությանն է վերադարձրել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը
Մարտ 14 15:38 2024
Կառավարության այսօրվա նիստում հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին: 
 
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: 
 
Դատախազությունը պահանջել էր՝
 
Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը.
 
Որպես հետևանք՝ անվավեր ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20000 քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: