Փաշինյանը տարօրինակ զուգադիպությամբ Հայասատանը սկսել է հանձնել հենց իր ծննդավայրից՝ Տավուշից․ Գագիկ Մինասյան


Փաշինյանը տարօրինակ զուգադիպությամբ  Հայասատանը սկսել է  հանձնել հենց իր ծննդավայրից՝ Տավուշից․ Գագիկ Մինասյան
Մարտ 14 14:36 2024

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կայացած ասուլիսի հիմնական ուղերձներին։ Նա մասնավորապես նշել է․

 

«Ես կարծում եմ, առաջին հերթին, իր տերերի համար էր այդ ասուլիսը, որպեսզի ապացուցի, որ հավատարիմ է իր՝ թուրք-ադրբեջանական գործակալի կարգավիճակին ու իրականացնում է այն ծրագրերը, որոնց համար իրեն բերել են և պահում են Հայաստանում իշխանության։

 
 

Փաշինյանը սկսել է Հայաստանի «էրմենիստացումը», և դա տարօրինակ զուգադիպությամբ սկսել է հենց իր ծննդավայրից՝ Տավուշից։ Նա խոսում է Տավուշում գյուղեր զիջելու մասին այն ժամանակ, երբ մեր աչքի առաջ՝ մի քանի տարի առաջ, Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու մի քանի հարյուր քկմ զավթել է։ Փոխանակ դրա մասին առաջին հերթին խոսի, ինքը խոսում է, թե էլ ի՞նչ կարելի է տալ Ադրբեջանին․ սա իսկապես համոզում է այն միտքը, որ ես ասացի սկզբում»,- նման տեսակետներով հանդես եկավ Մինասյանն ու եզրափակեց իր խոսքը։