Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ են․ աղմկահարույց բացահայտումներ են սպասվում


Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ են․ աղմկահարույց բացահայտումներ են սպասվում
Մարտ 14 13:35 2024

Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին  խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Irakanum.am–ի  հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ 

«Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել:  Տեղեկատվություն լինելու դեպքում ավելի ուշ կտեղեկացնենք»,– ասաց Օհանջանյանը։

Նշենք, որ տեղեկությունների համաձայն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում: